Ֆրանսիան և Հայաստանը՝ նոր ռազմավարական գործընկերության շեմին․ զրույց նախարար Հադադի հետ
Հայաստանում սպասվող երկու կարևոր ԵՄ գագաթնաժողովների նախաշեմին Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը ՍիվիլՆեթի հետ բացառիկ զրույցում ներկայացնում է Երևանի և Փարիզի միջև ձևավորվող նոր ռազմավարական գործընկերության տեսլականը։ Նա խոսում է Հայաստանի հանդեպ եվրոպական աճող աջակցության մասին և ընդգծում, որ երկրի ապագա ուղին պետք է որոշեն հենց հայերը՝ առանց արտաքին ճնշումների։



