Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ամոյանի մրցակիցը վրացի Ռամազ Զոիձեն էր։ Ամոյանը հաղթեց 1։1 հաշվով։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Ասլանյանը բրոնզե մեդալը վիճարկեց Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 11։0։











