Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը

Ձերբակալվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը

Ձերբակալվել է ավտոբուսի վարորդին դանակահարած մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։

Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

«Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում