Գարիկ Կարապետյանը ապրիլի 25-ին հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ՝ 189 կգ, որը պոկում վարժության նոր ռեկորդ էր Եվրոպայի առաջնությունում: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:
Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ ու 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 183 կգ, հրում վարժությունում՝ 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում 6-րդն է:











