Գլխավոր Լրահոս

Միամտաբար չենք կարծում, որ մինչև 2030-ը Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. Կոստանյան

Միամտաբար չենք կարծում, որ մինչև 2030-ը Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. Կոստանյան

«Մենք միամտաբար չենք կարծում, որ 2028-ին կամ 2030-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Սա, այդուհանդերձ, քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում ենք»,- ապրիլի 27-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը։

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ձգտումներին՝ Վահան Կոստանյանը նշել է, որ ԵՄ անդամակցության ճանապարհին կարևոր հանգրվան էր անցյալ տարի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որը թույլ տվեց գործընթացի մեկնարկը։ Ըստ նրա՝ սա հստակ դրսևորում է այն մասին, թե ապագայում որտեղ են իրենց տեսնում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։ 

Նա հավելել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր, սակայն եվրոպական կողմը պետք է խուսափի ուշացումներից. «Ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեմպերի հետևից»:

ԱԳ նախարարի տեղակալի համոզմամբ՝ «Եվրոպական հարևանություն» հասկացությունն այսօր վերաիմաստավորման կարիք ունի։ Նա նշել է, որ եթե նախկինում Հարավային Կովկասն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր հարևանությունը, ապա այսօր այն չի կարող ռազմավարական լինել առանց Կենտրոնական Ասիայի։ Այս համատեքստում Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կարևոր դեր են կատարում Կենտրոնական Ասիան Եվրոպական միության հետ կապելու հարցում։

ԹՐԻՓՓ նախագիծը և տարածաշրջանային ապաշրջափակումը

Վահան Կոստանյանը խոսել է նաև ԹՐԻՓՓ (TRIPP) նախագծի մասին՝ ընդգծելով, որ այն միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ։ Ըստ նրա՝ սա շատ ավելի մեծ և ռազմավարական ծրագիր է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու համար։

«TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։ Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին։ Այն ապաշրջափակմամբ, որը տեղի կունենա, մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Կոստանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում