Գլխավոր Լրահոս

Դոնալդ Թրամփի դիմանկարը կհայտնվի Միացյալ Նահանգների անձնագրերի վրա

Դոնալդ Թրամփի դիմանկարը կհայտնվի Միացյալ Նահանգների անձնագրերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը կհայտնվի Միացյալ Նահանգների նոր, սահմանափակ քանակությամբ թողարկվող անձնագրերի վրա։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։

Պաշտոնյաների հաղորդմամբ՝ այս նախաձեռնությունը նվիրված է հուլիսին նշվող երկրի Անկախության հռչակագրի 250-ամյակին և հանդիսանում է տոնական միջոցառումների ավելի լայն ծրագրի մի մասը։ Սա հանրային կյանքի ևս մեկ ոլորտ է, որտեղ ներկայացվում է Թրամփի անձնական բրենդավորումը։

Սպիտակ տան և Պետքարտուղարության կողմից հրապարակված նախնական պատկերներում երևում է, որ Թրամփի դիմանկարը համադրված է Անկախության հռչակագրի և ԱՄՆ դրոշի տարրերի հետ։ Անձնագրի ձևավորումը ներառում է նաև նախագահի ստորագրությունը՝ տպված ոսկեգույնով։ Նախատեսվում է, որ փաստաթղթի մեկ այլ էջում կտեղադրվի Անկախության հռչակագիրը ստորագրող հիմնադիր հայրերի պատկերը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը նշել է, որ հուլիսին կայանալիք պատմական իրադարձությունը հավուր պատշաճի նշելու նպատակով գերատեսչությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել հատուկ դիզայնով անձնագրերի սահմանափակ խմբաքանակ։ Այդ անձնագրերը հասանելի կլինեն ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր դիմում կներկայացնեն Վաշինգտոնի անձնագրային գործակալության միջոցով։ Տրամադրման գործընթացը կսկսվի այս ամռանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում