Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան

Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ԱԳՆ-ից։
Այցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
***
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
Կողմերը պայմանավորվել էին աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի քաղաքներից մեկում:
Թեմա
Տեղադրություն
Հասանելի է
english
Ալեքսանդր Պրախտ









