Գլխավոր Լրահոս

ՀՀ քաղաքացի վարորդները կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 180 օր

ՀՀ քաղաքացի վարորդները կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 180 օր

Բեռնափոխադրում իրականացնող ՀՀ քաղաքացի վարորդներն այսուհետ իրավունք կունենան ՌԴ տարածքում գտնվել մինչև 180 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում: Համապատասխան որոշումը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։

2026-ի ապրիլի 27-ին ընդունված որոշման համաձայն՝ փոփոխությունները վերաբերում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք հանդիսանում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ:

Համապատասխան որոշումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և գրել․

«Վարորդների հարցն էլ լուծվեց»։

2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության օրենսդրական փոփոխություններով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք էին գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չէին նշում, նրանք նախորդ տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն օրացուցային տարվա ընթացքում կարող էին գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել էր՝ համաձայն այս փոփոխության, ինչը վերաբերվում էր նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին։

Որոշումը, որը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ուժի մեջ կմտնի 2026-ի հունիսի 30-ից, հստակեցնում է, որ այս արտոնությունից օգտվելու համար պարտադիր պայման է, որպեսզի այդ օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով դիմում ներկայացնեն՝ ՌԴ մուտք գործելու և ՌԴ-ում գտնվելու (բնակվելու) նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում