Գլխավոր Լրահոս

Առաջիկա օրերին հեղուկ գազի գինը կիջնի․ նախարար

Առաջիկա օրերին հեղուկ գազի գինը կիջնի․ նախարար

Առաջիկա երկու օրերին Հայաստան կներկրվի այնքան քանակությամբ հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ապրիլի 30-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Վերջին օրերին վարերդները դժգոհում էին, որ լցակայաններում հեղուկ գազ չկա։ Որտեղ էլ որ կա՝ շատ թանկ է։ Անդրադառնալով խնդրին էկոնոմիկայի նախարարությունից նշել էին, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ 

«Հայաստանում վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցիտը հիմնականում պայմանավորված էր Իրանի շուրջ տեղի ունեցող իրադրությամբ ու Վերին Լարսի փակ լինելով։ Երեկ ու նախորդ օրը հեղուկ գազով բեռնված մի քանի մեքենա եկել է։ Այսօր տասնյակ մեքենաներ են սպասվում»,- նշել է նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում