Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց երբեք չենք քննարկել և չենք քննարկում․ Փաշինյան

Ադրբեջանի հետ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց երբեք չենք քննարկել և չենք քննարկում․ Փաշինյան

«Մենք Ադրբեջանի հետ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց երբեք չենք քննարկել և չենք քննարկում»,- վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապրիլի 30-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ դա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին։

«Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց։ Ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին, և հաճախ այդպես էլ պատահում է, թեժացնում են։

Դա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին։ Կան մարդիկ, որ այդ մասին խոսում են և չեն հասկանում, ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ»,- ասել է Փաշինյանը։

Ընդդիմադիր ուժերը պարբերաբար համոզմունք են հայտնում, որ Փաշինյանը մտադիր է 300,000 ադրբեջանցի բերել Հայաստան։ Ընդդիմության հայտարարությունները հիմնված են Ալիևի՝ ավելի վաղ արված հայտարարության հիման վրա։

2024-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել էր, թե շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում