Գլխավոր Լրահոս

Փաշինյանը չի նախատեսում Բաքվի գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ

Փաշինյանը չի նախատեսում Բաքվի գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ

Գևորգ Թոսունյան

Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ, դա նախատեսում է անել Բաքվի հետ ուղիղ շփումներում. այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին հաջորդելու է ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը մայիսի 5-ին։ Այնուհետև նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։

«Ադրբեջանի հետ հարցերը քննարկում ենք երկկողմ ձևաչափով: Այո՛, ես այլ ձևաչափ այս պահին արդյունավետ չեմ համարում: Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս հարթակներով քննարկումները մեծ օգուտ չեն բերում և զգալի պոտենցիալ չունեն»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ գերիների վերադարձի հարցում «հսկայածավալ աշխատանք է իրականացվում»։

Նա չբացառեց այլ ձևաչափով գերիների վերադարձի հարցի քննարկումը։

«Մենք շարունակելու ենք երկկողմ ձևաչափը, բայց եթե տեսնենք արդյունավետության հնարավորություն այլ ձևաչափերում, չենք խուսափի նաև դրանցից»,- նշեց Փաշինյանը։

Բաքվում ներկայում պաշտոնապես պահվում է 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից ութը, որոնք գերեվարվել են 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից և էթնիկ զտումից հետո։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում