Գլխավոր Լրահոս

Հայաստանի նոր անձնագրերը կունենան դրոշի գույներով մանրաթելեր․ ՆԳ նախարար

Հայաստանի նոր անձնագրերը կունենան դրոշի գույներով մանրաթելեր․ ՆԳ նախարար

Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերը կտպագրվեն Նիդերլանդներում՝ մասնավոր գործընկերոջ արտադրամասում։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում նոր անձնագրերի վիզա էջերի տպագրական տարբերակների վրա՝ անվտանգության և գեղարվեստական լուծումների համադրմամբ։

«Նոր կենսաչափական անձնագրերի վիզայի էջերում նկարները զբաղեցնեն 1/3-րդ մասը կամ չծածկեն ջրանիշը, որը թեք լույսի ներքո ՀՀ զինանշանն է պատկերում։ Նպատակը մեկն է՝ գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ»,- ասում է Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ անձնագրի գունային համադրությունները կարևոր դեր ունեն կեղծումը դժվարացնելու հարցում, իսկ նպատակը այն «գրեթե անհավանական դարձնելն» է։ Սարգսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի համար մշակվել է նաև հատուկ լուծում, որի համաձայն՝ անձնագրի թղթի բաղադրության մեջ լինելու են Հայաստանի դրոշի գույներով մանրաթելեր։

Ապրիլի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրին 2026-ի աշնանից ներդրվելիք նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վիզուալ հայեցակարգը։ 

Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Խոր Վիրապի պատկերով էջը, որտեղ բացակայում է Արարատ լեռը, սա սոցիալական ցանցերում և հանրային դաշտում քննարկումների առիթ դարձավ։ Նոր անձնագրերում ներառված են նաև հայկական պատմության և մշակույթի տարբեր խորհրդանիշներ՝  այբուբենը, Հայկ Նահապետը, Էրեբունի ամրոցը, Էջմիածնի Մայր տաճարը, Հայաստանի մարզերի տարբեր տեսարժան վայրեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում