Գլխավոր Լրահոս

Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի նույնացումը վայրկյաններ է տևելու. նախարար

Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի նույնացումը վայրկյաններ է տևելու. նախարար

Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի նույնացումը վայրկյաններ է տևելու, իսկ կեղծիքի հնարավորությունը՝  զրոյին մոտ։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է ներքին գործերի նախարար, վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին, ինչը թույլ կտա բավարարել Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային ու անվերապահ պայմանը։  

Նախարարի խոսքով՝ կենսաչափական փաստաթուղթը թվային նույնացման միջոց է սահմանին, որն ապահովվելու է անձնագրում զետեղված անտեսանելի նոր սերնդի չիպի միջոցով, որը փոխճանաչելի է լինելու ամբողջ աշխարհում։ 

Ի տարբերություն հին նմուշի կամ առանց կրիչի անձնագրերի, որոնք եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում ձեռքով հետազոտել, նոր համակարգով նույնացումը տևելու է վայրկյաններ, իսկ կեղծիքի հնարավորությունը լինելու է մոտ զրոյի։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջազգային ստանդարտի կենսաչափական ենթակառուցվածքի ներդրումն ամենառեսուրսատարը, բազմաշերտն ու աշխատատարն էր նախարարության համար։ Նա հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մանրամասն կներկայացվեն համակարգի գործարկման մանրամասները, թե ինչ է այն փոխելու քաղաքացիների համար և ինչու է դրա ներդրումը կարևոր երկրի համար։

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Երևանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին: Եվրամիության երկրներ առանց վիզա մուտք ունենալու համար Հայաստանը պետք է իրականացնի 74 հենանիշից (benchmark) բաղկացած Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Ի թիվս այլ կետերի՝ այդ փաստաթղթի առանցքային պահանջներից է կենսաչափական փաստաթղթերի համակարգերի ներդրումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում