Գլխավոր Լրահոս

Իսպանիայի վարչապետի՝ Երևան ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետի՝ Երևան ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին Երևան տեղափոխող ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում: Մադրիդից Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մեկնող օդանավի վայրէջքի մասին կիրակի օրը հայտնել է իսպանական EFE պաշտոնական լրատվական գործակալությունը:

EFE-ն, վկայակոչելով վարչապետի վարչակազմի աղբյուրները, հայտնել է, որ Սանչեսին Հայաստան տեղափոխող պաշտոնական Airbus A310 օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Անկարայում՝ տեխնիկական անսարքության պատճառով:

Անսարքությունը որակվել է որպես թեթև, սակայն պահպանվել են արարողակարգային բոլոր ընթացակարգերը: Սանչեսը գիշերն կանցկացրել է Անկարայում:

Սանչեսը՝ օդանավի անսարքության պատճառով, նախկինում բաց էր թողել նաև 2025-ի սեպտեպերին Փարիզում կայացած Ուկրաինայի հարցով հանդիպումը: Այդ ժամանակ Falcon տիպի օդանավը թռիչքի ընթացքում տեխնիկական խնդրի պատճառով վերադարձել էր Մադրիդ, իսկ վարչապետը հանդիպմանը մասնակցել էր առցանց տարբերակով:

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է շուրջ 50 պետություն, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 երկրները և 20 գործընկեր պետություններ, նպատակ ունենալով խթանել համագործակցությունը ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Եվրոպական երկրների ղեկավարները մայիսի 3-ին արդեն ժամանել են Հայաստան:


ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ 

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում