Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 4-ին տեսակապով կմիանա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի պաշտոնական կայքի հայտարարությունը։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ յոթ գագաթնաժողովներից Ալիևը բաց է թողել միայն երկուսը: Հատկանշական էր նրա բացակայությունը 2023-ի հոկտեմբերին Իսպանիայում՝ այն բանից օրեր անց, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում և էթնիկ զտման ենթարկեց տարածաշրջանի ամբողջ հայ բնակչությանը: Ադրբեջանական պատվիրակությունը վերջին պահին չեղարկեց իր մասնակցությունը՝ վկայակոչելով «հակաադրբեջանական մթնոլորտը»՝ նկատի ունենալով եվրոպական առաջնորդների հայտարարությունները, որոնք դատապարտում էին Բաքվի ռազմական գործողությունները:
***
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:











