Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու: Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS)։
Կալասը Երևան է ժամանել մայիս 3-ին, որտեղ մայիսի 4-ին մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։
Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո կմեկնի Ադրբեջան:
Ադրբեջանում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։











