Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է վարչապետ Փաշինյանը:

«Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին Կիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր ու խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ամրապնդված գործակցության վրա»,- գրել է վարչապետը։

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին: Մայիսի 4-ին Երևանում նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում