Գլխավոր Լրահոս

Երևանում մեկնարկել է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը

Երևանում մեկնարկել է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը

Մայիսի 5-ին Երևանում մեկնարկել է Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին ներկա են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն:

Վերջինները Երևան են ժամանել մայիսի 3-ին: Մայիսի 4-ին նրանք մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի մեկնարկին նախագահական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Առանձնազրույցից հետո Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-Հայաստան այս առաջին գագաթնաժողովը կարևոր հանգրվան է Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության խորացման գործում։

«Այս պահը հնարավոր դարձավ վերջին տարիներին Հայաստանի կողմից գրանցված նշանակալի նվաճումների շնորհիվ։ Դրանք ստեղծեցին եզակի հնարավորություն՝ մեր քաղաքացիներին, բիզնեսին և հասարակություններին շոշափելի օգուտներ բերելու համար»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ X-ում գրել է, որ ԵՄ-ն և Հայաստանն այսօր գործընկերությունը բարձրացնում են նոր մակարդակի։ Նա նաև հայերենով գրել է. 

«Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում