Գլխավոր Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության չորս գերակայությունները

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության չորս գերակայությունները

270 մլն եվրոյի դիմակայունության և աճի պլանն ու դրա շրջանակներում ևս 2,5 մլրդ եվրոյի ներդրումները դառնալու են Հայաստան-Եվրամիություն տնտեսական գործակցության հիմնասյունը՝ ուղղված հայկական բիզնեսների հզորացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 5-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

Տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում ԵՀ նախագահը շեշտել է Հայաստանի բացառիկ դիրքն ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանային կապերի ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարել սահմանակետերի վերակառուցման գործում, երբ հարևան երկրների հետ սահմանները բացվեն, ինչը Հայաստանին թույլ կտա դառնալ ռազմավարական տրանսպորտային հանգույց։ «Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ, և կենտրոնական Ասիայի հետ՝ վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի»,- հավելել է ֆոն դեր Լայենը։

Էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով ԵՄ-ն նախատեսում է աջակցել Հայաստանին էներգետիկ պորտֆելի դիվերսիֆիկացման և արևային էներգետիկայի զարգացման հարցում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է էլեկտրահաղորդակցման ցանցերի և կուտակիչների կառուցման համար հատկացվող կոնկրետ ֆինանսական միջոցների մասին, որոնք կենսական նշանակություն ունեն ներկայիս էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ 

«Սա արդեն ներառում է 25 մլն եվրո՝ Կովկասյան էլեկտրհաղորդակցության ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցմանը՝ ապահովելու ձեր մատակարարման անվտանգությունը»,- մանրամասնել է պաշտոնյան։

Անվտանգային գործընկերության և ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս ԵՀ նախագահը վերահաստատել է Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ զինուժին սատարելու հանձնառությունը։ Նա ընդգծել է, որ Եվրոպան կօգնի Հայաստանին դիմակայել հիբրիդային սպառնալիքներին ու ապատեղեկատվությանը, միաժամանակ շեշտելով, որ երկրի ներքին իշխանության միակ աղբյուրը ժողովրդի կամքն է։ 

«Մի բան բացարձակապես հստակ է՝ միակ լեգիտիմ աղբյուրը իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է»,- եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում