Գլխավոր Լրահոս

19-ամյա վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

19-ամյա վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Համացանցում տարածվում են ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի տեսանյութերը։ Միջադեպի հեղինակը 19-ամյա Վարդան Մարկոսյանն է։ Տեսանյութերից մեկում, որն արվել է մեքենայի սրահից, երևում է, թե ինչպես է երիտասարդը մեծ արագությամբ և չթույլատրված հատվածում վազանց կատարում՝ պնդելով, թե մեկ այլ վարորդ փորձում է մրցել իր հետ։ Նա հայտարարում է, թե ցանկանում է «նվաստացնել» այդ վարորդին, սակայն այդ պահին բախվում է կանգառում կայանած հանրային տրանսպորտին։

Այս դեպքը հանրային դժգոհություն է առաջացրել հատկապես այն պատճառով, որ վթարից հետո երիտասարդի մասնակցությամբ սոցիալական ցանցերում նոր տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նա ոգևորված պատմում է կատարվածի մասին, հեգնում ու ծաղրում երթևեկության մյուս մասնակիցներին։

ՀՀ քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ ապրիլի 23-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները կամ կանոնները խախտելը)։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Վարդան Մարկոսյանը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է վարորդական իրավունքը կասեցված վիճակում։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից մեքենա վարելը)։ Երկու վարույթները միացվել են մեկ վարույթում, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Չնայած առկա տեսանյութերին և այն հանգամանքին, որ վարորդը մեքենա է վարել առանց իրավունքի, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին՝ մեղադրանք առաջադրելու հարցը որոշելու համար։

Ստացվում է, որ վթարից 12 օր անց, երբ փաստացի առկա է հանրային տրանսպորտին բախվելու և կանոնները խախտելու տեսագրությունը, իսկ վարորդի՝ իրավունք չունենալու հանգամանքը հաստատված է, իրավապահները դեռևս սպասում են փորձաքննության, իսկ երիտասարդը շարունակում է համացանցում հպարտանալ իր արարքով։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում