Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը. ԵԽ նախագահ

ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը. ԵԽ նախագահ

Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին՝ ձեզ հետ զուգընթաց աշխատելով՝ հանուն այդ ապագան միասին կերտելու։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան մայիսի 5-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

«Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական Միությունը Հայաստանի և ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր և երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել և հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմք ն է հանդիսանում»,- ասել է Կոշտան։

ԵԽ նախագահը վստահեցրել է, որ հավասարապես հանձնառու են աջակցել Հայաստանի դիմակայությանը և ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ 

«Կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները, մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն և Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու։

Վարչապետ Փաշինյան, կրկին շնորհակալություն եմ Ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար և մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս կենսական աշխատանքը միասին գալիք տարիների ընթացքում»,-ասել է ԵԽ նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում