Գլխավոր Լրահոս

Ցանկանում ենք՝ Ադրբեջանը վերածվի Եվրոպան Ասիային կապող հիմնարար հանգույցի. Մելոնի

Ցանկանում ենք՝ Ադրբեջանը վերածվի Եվրոպան Ասիային կապող հիմնարար հանգույցի. Մելոնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բաքվում քննարկել են էներգետիկ, տրանսպորտային, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Իտալիայի վարչապետը պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել մայիսի 4-ի երեկոյան Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

«Ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը պաշտպանական և անվտանգային ոլորտում՝ հաշվի առնելով Իտալիայի հաջողությունները օդատիեզերական արդյունաբերության, ծովային անվտանգության, կարևոր ենթակառուցվածքների պահպանման, և բարձր տեխնոլոգիաների հարցերում», նշել է Իտալիայի վարչապետը։  

Ռազմատեխնիկական ոլորտի զարգացումը հուսադրող է համարել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, նշելով, որ համեմատաբար նոր այդ համագործակցությունում կան համատեղ արտադրության ծրագրեր։

Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են տրանսպորտային ու էներգետիկ թեմաներ, որոնց առանցքային բաղադրիչներից մեկը ադրբեջանական գազի տարանցումն է Իտալիա։ 

«Ցանկանում ենք, որ Ադրբեջանը Եվրոպան Ասիային կապող հիմնարար հանգույցի վերածվի», - հայտարարել է Մելոնին, միաժամանակ կոչ անելով աշխատել ոչ միայն տարանցման հանրավորության ավելացման, այլև՝ բոլոր ոլորտներում արդյունաբերական գործընկերությունների որակի բարձրացման վրա։

2025-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 12 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ադրբեջանը Իտալիա գազ արտահանող հիմնական երկրներից է։ Նախորդ տարի 25 միլիարդ խորանարդ մետր գազի 9,5 միլիարդը բաժին է հասել Իտալիային։ Ադրբեջանը գազն արտահանում է Հարավային գազային միջանցքով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում