Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը ծրագրում է վերականգնել «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճը

Քաղաքապետարանը ծրագրում է վերականգնել «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճը

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է վերականգնել «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճը. կինոթատրոնի սեփականատիրոջ հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այդ մասին հայտնի դարձավ քաղաքապետարանի մայիսի 5-ի գործակարգավարական նիստի ընթացքում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ներկայում իրականացվում են հրատապ քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի գտնել իրավական լուծումներ՝ տարածքի հետ կապված ընթացիկ գործընթացների համար։

«Իրականում սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն է, որը մի պահ եղել է նույնիսկ քանդման վտանգի առջև: Այստեղ նաև պետք է դատախազության մեր գործընկերների հետ քննարկում ունենանք, քանի որ կա որոշակի իրավական գործընթաց՝ կապված տարածքների հետ: Մենք գլխավոր դատախազի հետ խոսել ենք այս թեմայի շուրջ և ընդհանուր առմամբ ունենք ըմբռնում՝ որոշակի գլոբալ լուծումներ տալու վերաբերյալ: Քաղաքի համար ամենակարևորն այն է, որ ամառային դահլիճը ամբողջապես վերականգնվի»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ ապրիլի 30-ին կինոթատրոնի տնօրինությունն արդեն ներկայացրել է էսքիզային նախագիծը։

Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են առաջնահերթ կարգով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում