Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ստորագրվել է «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիր։ ։ Փաստաթուղթը ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը։ Հայտնում են Կառավարությունից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ սյցի ընթացքում ստորագրվել և փոխանակվել են նաև մի շարք համաձայնագրեր ու հուշագրեր՝ կրթության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռազմական տեխնոլոգիաների, բնակարանային ծրագրերի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը նաև կիսահաղորդիչների և պաշտպանական համակարգերի հետազոտության ուղղություններով։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ֆրանսիական ընկերությունները ստորագրել են Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։











