Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին խիստ բողոք և նոտա է հղվել հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ», - ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա մարզ և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քանի դեռ Լուկաշենկոն իշխանության գլուխ է, ոչ մի հայ պաշտոնյա չի այցելի Մինսկ։











