Գլխավոր Լրահոս

Թուրքիայից վտանգ չկա, իսկ ռազմաբազայի հարցով պատրաստ ենք յուրաքանչյուր ելքի. Ալեն Սիմոնյան

Թուրքիայից վտանգ չկա, իսկ ռազմաբազայի հարցով պատրաստ ենք յուրաքանչյուր ելքի. Ալեն Սիմոնյան

Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկումների թեման օրակարգ է բերել ռուսական կողմը, իսկ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է այդ քննարկումների յուրաքանչյուր ելքին։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էԱնվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Դա քաղաքական որոշում է, քաղաքական քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը։ Մենք նման հարց չենք քննարկում, չենք քննարկել, դա իրենց օրակարգ բերված հարցն է, որի յուրաքանչյուր ելք մեր համար ընդունելի է»,- նշել է Սիմոնյանը։

Անդրադառնալավ հարցին, որ ռուսական ռազմաբազայի հեռացման դեպքում կուժեղանա Թուրքիայից եկող վտանգը, Սիմոնյանը նշել է, որ իր գնահատմամբ այդ սպառնալիքի գոյությունը զրո է։

Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևիցե վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում կապել այդ ռազմաբազան Թուրքիայի հետ վտանգով։ Օգոստոսի 8-ից հետո այդ սպառնալիքի գոյությունն իմ գնահատմամբ զրո է»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսաստանյան ռազմաբազան իրեն պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել հանրապետության տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ 

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան գործում է միջպետական պայմանագրերի հիման վրա և նախատեսված է հանրապետության արտաքին անվտանգային սպառնալիքները զսպելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում