Գլխավոր Լրահոս

22 նոր տրոլեյբուսներն արդեն Հայաստանում են․ Երևանի քաղաքապետ

22 նոր տրոլեյբուսներն արդեն Հայաստանում են․ Երևանի քաղաքապետ

Չինաստանում արտադրված 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն Հայաստանում են։ Շուտով մյուսներն էլ կհասնեն։ Այս մասին հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 6-ին՝ երևանյան զբոսանքի ժամանակ։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։ 

***

Դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Իրավիճակի համար Կոստանյանը մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։

Նոյեմբերին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել, որոնք Հայաստան կհասնեն 2026-ի առաջին կիսամյակում։

Դեկտեմբերին Ավինյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումների մի մասը կուղղվի 45 նոր տրոլեյբուսների գնմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում