Գլխավոր Լրահոս

Փաշինյանը մայիսի 9-ին չի գնա Մոսկվա

Փաշինյանը մայիսի 9-ին չի գնա Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին հայտնել է վարչապետը մայիսի 7-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը մայիսի 8-ին կլինեն արձակուրդում՝ ընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։

Մայիսի 8-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հերթական ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։

2019-ից ի վեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառներով մի քանի տարի չի մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներին։

2019-ին Փաշինյանը չի գնացել Մոսկվա, քանի որ այդ տարի Մոսկվայից հրավերներ չէին ուղարկվել օտարերկրյա պետությունների ղեկավարներին: Կրեմլի պարզաբանմամբ՝ քանի որ տարեդարձը հոբելյանական չէր (74-ամյակ), արարողակարգը չէր նախատեսում բարձրաստիճան հյուրերի ներկայություն: Բացի այդ, Փաշինյանն այդ տարի մայիսի 9-ին Արցախում մասնակցում էր Շուշիի ազատագրման տոնին։

2020-ին չնայած Փաշինյանը ստացել էր հրավերը, սակայն այցը չէղարկվել էր COVID-19 համավարակի պատճառով։

2021-ին վարչապետը մայիսի 9-ին չի մեկնել Մոսկվա՝ պայմանավորված Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններով:  

2022-ին ևս վարչապետ Փաշինյանը չի մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթին, քանի որ Կրեմլից հրավեր չի եղել։ Հաղթանակի 77-րդ տարեդարձին ևս օտարերկրյա առաջնորդներ չեն հրավիրվել, քանի որ այն «կլոր» ամյակ չէր: 

2024-ին Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, սակայն չի մասնակցել հաջորդ օրվա շքերթին: Նա պարզաբանել է, որ նախորդ տարի (2023-ին) մասնակցել է և նպատակահարմար չի համարում ամեն տարի ներկա գտնվել նույն միջոցառմանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում