Մայիսի 9-11-ը Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կհաստատվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, համաձայնությունը հնարավոր է դարձել Մոսկվայի և Վաշինգտոնի ուղիղ բանակցությունների, ինչպես նաև ամերիկյան կողմի՝ ուկրաինական ղեկավարության հետ խորհրդակցությունների շնորհիվ։
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են մայիսի 9-ին, 10-ին և 11-ին եռօրյա հրադադարի, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման շուրջ՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց ինքն է դիմել հակամարտության կողմերին հրադադարի խնդրանքով։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ իրենց համաձայնությունն արդեն տվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միացյալ Նահանգների նախագահը հույս է հայտնել, որ եռօրյա հրադադարը կհանգեցնի «շատ երկար, մահաբեր և դաժան պատերազմի» կարգավորմանը։












