Գլխավոր Լրահոս

Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի

Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի

Ուկրաինան պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում։

«Եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է, որ ընտրություններ անցկացվեն, փոխանցեք Պուտինին՝ թող երկու ամսով լիակատար հրադադար հաստատի, և մենք ընտրություններ կանցկացնենք։ Եվ, իհարկե, պատրաստ կլինենք ընդունել մեր ժողովրդի՝ հենց ուկրաինացի ժողովրդի ցանկացած ընտրություն»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինացի ժողովրդին նոր առաջնորդ ընտրելու հրապարակային կոչից հետո։

Զելենսկին նշել է, որ պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնելը բարդ է։

Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև Թրամփի և ամերիկացի գործարար Իլոն Մասկի քննադատությանը։ Մասկը հայտարարել էր, թե Զելենսկին չափն անցել է և պետք է հեռանա պաշտոնից։

«Այս մարդիկ՝ Թրամփը և Մասկը, չեն կարողանում գտնել Պուտինին կանգնեցնելու բանալին։ Որովհետև Պուտինին կանգնեցնելն ավելի դժվար է, քան մյուսների վրա ճնշում գործադրելը»,- ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում