Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը երեք օր չի հարվածի Կիևին՝ ամերիկացի բանագնացների այցի պատճառով

Ռուսաստանը երեք օր չի հարվածի Կիևին՝ ամերիկացի բանագնացների այցի պատճառով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել հարվածները Կիևին։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ որոշումը կապված է Կիևում ամերիկյան կողմի շփումների նախապատրաստման և անցկացման հետ։

Սեպտեմբերի 5-ին Պուտինը Մոսկվայում բանակցություններ է անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որոնք առաջարկ են ներկայացնելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Պեսկովը, սակայն, նշել է, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ նոր գաղափարների մասին խոսք չկա՝ կոչ անելով կանխատեսումներ չանել և սպասել հանդիպմանը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են մեկնում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկով՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում