Մայիսի 9-ին Հունգարիայի նոր վարչապետ է ընտրվել Պետեր Մագյարը։ Նրա օգտին քվեարկել է 140 պատգամավոր, դեմ՝ 54-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Մագյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ապրլի 12-ին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել։ Երկրում 16 տարի իշխանություն ղեկին եղած վարչապետ Վիկտոր Օրբանն ընդունել էր պարտությունը և շնորհավորել կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։
«Հունգարացի ժողովուրդը մեզ մանդատ է տվել՝ վերջ դնելու տասնամյակների տատանումներին։ Նրանք մեզ մանդատ են տվել՝ նոր գլուխ բացելու Հունգարիայի պատմության մեջ․ ոչ միայն կառավարությունը փոխելու, այլև համակարգը փոխելու»,- ասել է Հունգարիայի նորընտիր վարչապետը՝ խորհրդարանում։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի դիմաց՝ մեծ էկրաններով երդմնակալության արարողությունը դիտելու համար։












