Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,- գրել է նա X-ում։
Պետեր Մագյարը վարչապետ է ընտրվել մայիսի 9-ին։ Նրա ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ապրլի 12-ին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել։ Երկրում 16 տարի իշխանություն ղեկին եղած վարչապետ Վիկտոր Օրբանն ընդունել էր պարտությունը և շնորհավորել կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին։
«Հունգարացի ժողովուրդը մեզ մանդատ է տվել՝ վերջ դնելու տասնամյակների տատանումներին։ Նրանք մեզ մանդատ են տվել՝ նոր գլուխ բացելու Հունգարիայի պատմության մեջ․ ոչ միայն կառավարությունը փոխելու, այլև համակարգը փոխելու»,- ասել է Հունգարիայի նորընտիր վարչապետը՝ խորհրդարանում։












