Գլխավոր Լրահոս

Մոսկվայում «չեն հասկանում, թե ինչու են Հայաստանից հնչում հակառուսական հայտարարություններ»

Մոսկվայում «չեն հասկանում, թե ինչու են Հայաստանից հնչում հակառուսական հայտարարություններ»

Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Եվրամիության հետ գագաթնաժողով, սակայն Մոսկվայում «աննորմալ» են համարում, որ դաշնակից Երևանը հարթակ է տրամադրել Վոլոդիմիր Զելենսկու հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին «Վեստի»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն։ Իհարկե, հավանաբար, կցանկանայինք, որ Երևանը որոշ պարզաբանումներ տար», - ասել է նա։

Մոսկվայում «չեն հասկանում, թե ինչու են Հայաստանից հնչում հակառուսական հայտարարություններ»։

«Սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի վարչապետը չի փորձում իր հայտարարություններով ինչ-որ կերպ հավասարակշռել իրավիճակը։ Սա ևս առայժմ չենք կարող բացատրել»,- հավելել է Պեսկովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում