Գլխավոր Լրահոս

Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ գնալ ԵՄ-ի ճանապարհով․ Կոս

Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ գնալ ԵՄ-ի ճանապարհով․ Կոս

Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ գնալ ԵՄ-ի ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ: Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսի 4-ին Երևանում։ ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը Երևանում տեղի է ունեցել մայիսի 5-ին։

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։  

«Մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանման: Ի վերջո, մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին: Բայց ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությամբ կամ անդամակցության փորձով: Դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը»,- ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը կաջակցի հայ ժողովրդի համար օգտակար որոշումներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում