Գլխավոր Լրահոս

Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիոն

Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիոն

Մետրոպոլիտ Շիո Մուջիրին ընտրվել է համայն Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարք: Ապրիլի 28-ին Վրաստանի ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը պատրիարքական գահի համար առաջադրել էր երեք թեկնածուի։

Ժողովի կազմակերպչական կառուցվածքի համաձայն՝ եկեղեցու յուրաքանչյուր 47 թեմից ներկայացված է եղել երեքական պատվիրակ՝ երկու հոգևորական և մեկ աշխարհական: Բացառություն է կազմել Մցխեթա-Թբիլիսիի թեմը, որի ներկայացուցիչների թիվը հավասար է եղել մնացած բոլոր թեմերի պատվիրակների ընդհանուր քանակին: Երկուշաբթի առավոտյան Սամեբա Մայր տաճարում հավաքվել է շուրջ 1200 պատվիրակ երկրի ողջ տարածքից:  

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում: Մահվան պատճառ էր դարձել երիկամային, թոքային և սրտային անբավարարության զարգացումը: Նրա գահակալությունը Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատմության մեջ ամենաերկարատևն էր:

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում