Գլխավոր Լրահոս

Պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդից

Պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդից

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 մլրդ դրամ։ Այդ մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ 

Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2020-ին COVID-19 համավարակով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ՀՀ կառավարությունը նախաձեռնեց 80 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով զարգացման ծրագրեր։ Այդ շրջանակում պետությունը 10 միլիարդ դրամի փայեր ձեռք բերեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդում, որը կառավարվում էր ԱՆԻՖ-ի ենթակայությամբ գործող ընկերության կողմից։ 2021-2023 թվականներին ֆոնդը բաժնեմասնակցային ներդրումներ է կատարել 10 փակ բաժնետիրական ընկերություններում։

Նշվում է, որ 2024-ի սեպտեմբերին ֆոնդի կառավարչի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Սրանից հետո որոշում կայացվեց վաճառել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը։ Օտարման գինը սահմանվեց որպես ներդրված գումարի և մինչև 2025-ի ավարտը հաշվարկված 10,2% տարեկան տոկոսադրույքի հանրագումար՝ հաշվի առնելով նաև վճարված շահութաբաժինները։

Ըստ կոմիտեի՝ արդեն իսկ իրականացվել է թվով չորս ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը։ Չնայած այս ընկերություններում կատարված սկզբնական ներդրումը կազմել էր 2,9 միլիարդ դրամ, վաճառքի արդյունքում ձևավորվել է 3,7 միլիարդ դրամ։ 2026-ի մայիսի 7-ին կառավարության ընդունած որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է իրականացնել ֆոնդի փայերի մարումը, ինչի շնորհիվ նշված ողջ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։

Կարդացեք նաև՝ ԱՆԻՖ-ի հինգ տարվա գործունեությունը․ ձախողված ծրագրեր և դատական գործընթացներ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում