Գլխավոր Լրահոս

Սրբապատկերները նետել են աղբամանի մոտ․ վանդալիզմ՝ Վրաստանի հայկական եկեղեցում

Սրբապատկերները նետել են աղբամանի մոտ․ վանդալիզմ՝ Վրաստանի հայկական եկեղեցում

Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Անհայտ անձիք եկեղեցու սրբապատկերները դուրս են բերել և նետել աղբամանի մոտ։

Ախալցիխեի և Բորժոմիի հայկական համայնքների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը համացանցում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ դիմել են պատկան մարմիններին՝ պարզելու տեղի ունեցածի պատճառն ու մեղավորներին։

Սահակյանը նշել է, որ սրբապատկերների մեծ մասը հայկական են, մյուս մասը՝ վրացական։

«Մենք ցանկանում ենք, որ սա արձագանք գտնի մեր պատկան մարմինների կողմից և վերահսկվի եկեղեցին, որ այսպիսի քայլերը չկրկնվեն և մեր ժողովրդին չտանեն թյուրիմացության, երկու ազգերին իրար դեմ չհանեն, որովհետև կամ հիվանդ են (խմբ․ սա անողները), կամ դիտավորյալ քայլ է երկու ազգի հանդեպ»,- ասել է Սահակյանը։

Վրացական մամուլը գրում է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել կրոնական ծիսակատարություններն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում