Գլխավոր Լրահոս

Տնօրեններն ազատման դիմում են գրել․ վարչական ռեսուրսի կիրառումն անհետևանք չի մնա․ վարչապետ

Տնօրեններն ազատման դիմում են գրել․ վարչական ռեսուրսի կիրառումն անհետևանք չի մնա․ վարչապետ

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանքի»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Երևանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կկանխարգելեն գալ մեր հավաքին, դա չի մնա առանց հետևանքի, դա միանշանակ է»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով նախօրեին Ապարանում աշխատանքային ժամին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցի ուսուցիչների մասնակցությանը, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր հրամանով չորս դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դեռևս դիմումները չեն մակագրվել։

«Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք,  մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը վստահեցրել է, որ ինքն ատում է վարչական ռեսուրսը, քանի որ դա իրեն հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ անմիջական շփվել և զգալ նրանց էմոցիաները։

«Այսօր մարդիկ իրենց տներից իջնում և խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան հուզում են, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել, այսինքն մեր ինչին է պետք վարչական ռեսուրսը»,- ասել է վարչապետը։

Նախօրեին News.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչները «Գազելներ»-ով տեղափոխվել են Ապարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու համար։ Լրատվամիջոցի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում