«Շաքի» ՓՀԷԿ-ը 27 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ Շաքի գետից սահմանված չափաքանակից ավելի ջրառի պատճառով։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։
Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13.5 մլն խմ ավելի ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։
Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ ավելի քան 27 մլն դրամի չափով:
Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։











