Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 մլն դրամ է պահանջում․ դատարանը վարույթ է ընդունել վարչապետի հայցը

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 մլն դրամ է  պահանջում․ դատարանը վարույթ է ընդունել վարչապետի հայցը

«Հալյուցինացիա առաջացնող սնկերի» պատմությունը հասել է դատարան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել մայիսի 7-ին հնչեցրած հայտարարությունները և վճարել 6 մլն դրամ փոխհատուցում։ Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Փաշինյանի հայցը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։

Վարչապետը պահանջում է, որպեսզի Սամվել Կարապետյանը հրապարակային հերքի իր հայտարարությունը, հետևյալ բովանդակությամբ․ «2026-ի մայիսի 7-ին լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ընթացքում, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով, մոտավորապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը  կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում բարձրանում է ամբիոն, օգտագործում է այդ սնկերից»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։ 

Վարչապետը պահանջում է հերքումն իրականացնել  յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 07․05․2026-ի մամլո ասուլիսի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ 

Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում