Գլխավոր Լրահոս

Թաթոյանի հրապարակած ձայնագրությունում ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին

Թաթոյանի հրապարակած ձայնագրությունում ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին

 «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մայիսի 15-ին իր ասուլիսի ընթացքում ձայնագրություն է հրապարակել, որում կինը Փաշինյանի այցին ընդառաջ ուսանողներին հորդորում է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։

Թաթոյանը նշում է, որ խոսքն Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է:

Ձայնագրությունում կինն ասում է․  «Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ»:

Կինը նաև ասում է, որ համերգ է լինելու ու հանձնարարված է, որ «մաքսիմալ շատ լինեք»։

Ուսանողներից մի քանիսը հայտնել են, որ գիտեն՝ ՔՊ-ի քարոզարշավն է լինելու, ինչին ի պատասխան դասախոսը նշել է՝ քաղաքականացնել պետք չէ, ասվել է՝ լինել հրապարակում, ուրեմն՝ պետք է լինել։

ՍիվիլՆեթի հետ զրույցում քոլեջից ասացին, որ այս պահին ոչ մի մեկնաբանություն չեն տրամադրում։

Ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ իրենց հետ զրույցում քոլեջի կարիերայի պատասխանատուն պնդել է, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ չի եղել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում