Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղաքացիները կորոշեն՝ ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը․ փոխվարչապետ

Հայաստանի քաղաքացիները կորոշեն՝ ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը․ փոխվարչապետ

Հայաստանը լավ հասկանում է, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում ընդունել։ Ընդ որում՝ այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև նշել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, ամբողջությամբ մասնակցում է քննարկումներին և բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը հնարավորինս շուտ պետք է որոշի՝ մասնակցելու է Եվրամիությանը, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհ։

2025-ի մարտին Ազգային ժողովը ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում