«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական Դատալեքս համակարգից։
Հայցի բովանդակության մեջ նշված է, որ մայիսի 3-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» ծրագրում զրպարտություն է տարածվել կուսակցության վերաբերյալ։ Կուսակցությունը դատարանին խնդրում է պարտավորեցնել Հանրային հեռուստաընկերությանը հերքում տարածել։
Հայցում նշվում է, որ հերքման տեքստը պետք է բովանդակի հետևյալ ձևակերպումը․
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է։ Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»։












