Էբոլա վիրուսը կրկին ակտիվացել է

Էբոլա վիրուսը կրկին ակտիվացել է: Կոնգոյում և Ուգանդայում վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայում բռնկման մասշտաբները չեն համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի սահմանմանը, իրավիճակը շարունակում է մնալ լուրջ հանրային առողջապահական ռիսկ։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ արձանագրվել են ինչպես հաստատված, այնպես էլ կասկածելի դեպքեր, այդ թվում՝ մահվան ելքեր, իսկ հիվանդության որոշ դեպքեր արդեն արձանագրվել են նաև հարևան երկրներում։
Այն երկրներում, որտեղ գրանցվել է վիրուսը և դրանց հարակից երկրներում իրավիճակը պահանջում է՝
- միջազգային համագործակցություն
- ուժեղացված համաճարակաբանական հսկողություն
- կոնտակտների հետագծում
- լաբորատոր ախտորոշում
- վարակների կանխարգելման միջոցառումների խստացում։
Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել իրավիճակին և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ գնահատել հնարավոր ռիսկերը հանրային առողջության համար։
Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սուդանում։ Պատմության մեջ հիվանդության ամենամեծ և ամենամահաբեր բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ խլելով ավելի քան 11,000 մարդու կյանք։
Կազմակերպություն










