Գլխավոր Լրահոս

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Արթուր Օսիպյանին. նա հրաժարվել է առանձնազրույցից

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Արթուր Օսիպյանին. նա հրաժարվել է առանձնազրույցից

ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելել են ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու նախօրեին ձերբակալված Արթուր Օսիպյանին։ Նա հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո։

ՄԻՊ ներկայացուցիչնրն ուսումնասիրել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։

«Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից»,- հայտնում են ՄԻՊ-ից:

Պաշտպանի գրասենյակից նշում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակո նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Ավելին, իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:

«Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքու Մարդու իրավունքների պաշտպանը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 19-ին Արթուր Օսիպյանն իր ֆեյսբուքյան էջում հետևալ գրառումն էր արել․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա ասեք բռնցնեմ բնբուլները հանեմ օդ։ Բա կերավ մեր միսը»։

Գրառումից հետո Օսիպյանը գնացել է Արաբկիր վարչական շրջան, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավն էր իրականացնում։ Վարչապետի սոցիալական էջերի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է Օսիպյանը մոտենում վարչապետին և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր ուղղում, այնուհետև մեղադրանքներ հնչեցնում։ Նրանց զրույցը վերածվում է բանավեճի, կռվի։ Այնուհետև ակցիայի մասնակիցներն սկսում են քաշքշել Օսիպյանին, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցներ։ Զուգաահեռաբար Փաշինյանը շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել օսիպյանի հասցեին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում