Վրաստանն ու Հայաստանը միմյանց հակադրելու փորձերը դատապարտված են ձախողման․ Կոբախիձե

Վրաստանն ու Հայաստանը միմյանց հակադրելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Տեղական գործակալական հարթակները և նրանց օտարերկրյա հովանավորները փորձում են ինչ-որ կերպ մեզ հակադրել Հայաստանին, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, սակայն դա անհաջողության է մատնված», - «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կոբախիձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը հանդիսանում է «Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենակարճ ուղին»։
«Ըստ երևույթին, լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները ուժեղ չեն նաև աշխարհագրությունից», - հավելել է Կոբախիձեն:
Այս հայտարարությունը հնչում է տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև կապերում Հարավային Կովկասի դերի շուրջ շարունակվող ակտիվ քննարկումների ֆոնին։











