Գլխավոր Լրահոս

«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 անդամ դուրս է եկել նախընտրական ցուցակից

«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 անդամ դուրս է եկել նախընտրական ցուցակից

«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 անդամ դուրս է եկել նախընտրական ցուցակից, ևս 12-ն էլ դուրս են գալու։ Արդյունքում ցուցակում մնալու է 25 թեկնածու։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի քաղաքացիներ։ Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։

Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում