Գլխավոր Լրահոս

Պետական դավաճանության մեղադրանք Անդրանիկ Թևանյանին՝ Փաշինյանի հայտարարությունից հետո

Պետական դավաճանության մեղադրանք Անդրանիկ Թևանյանին՝ Փաշինյանի հայտարարությունից հետո

Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել 2021-ին «Հայաստան» դաշինքին աջակցած պատգամավոր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ հիմք ընդունել ազգային անվտանգության ծառայությունից ստացած հաղորդումը։

Նշվում է, որ հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին։

ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն Քննչական կոմիտե, ակնկալելով, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Փաշինյանը, դիմելով իր աջակիցներին, խոստացել էր, որ «լրտեսական ցանցը» արմատախիլ կարվի։

Անդրանիկ Թևանյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ դա վկայում է «իշխանությունների վախերի և փրփուրներից կախվելու մասին»։ Նա մեղադրել էր վարչապետին իրավապահ համակարգին ուղիղ ցուցումներ տալու մեջ։

Թևանյանը Նիկոլ Փաշինյանին անվանել էր «պետական դավաճան» և զգուշացրել, որ արժանանալու է Միխեիլ Սաակաշվիլու ճակատագրին։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում