Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է բանտարկված Բահրուզ Սամադովի բողոքը

Բահրուզ Սամադովը

Բահրուզ Սամադովը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է բանտարկված քաղաքագետ և OC Media-ի հեղինակ Բահրուզ Սամադովի բողոքը։ Սամադովը 2025-ի հունիսին պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Մայիսի 21-ին կայացված որոշումից հետո Սամադովը վանկարկել է «Ազատություն», «Դադարեցրե՛ք ապօրինի ձերբակալությունները» և «Վե՛րջ բռնաճնշումներին» կարգախոսները։

Պաշտպանական կողմը պահանջել էր արդարացնել Սամադովին՝ պնդելով, որ «մեղադրանքները հիմնավորված չեն»։ Նրանք նաև դատարանից պահանջել էին չեղարկել Սամադովին խիստ ռեժիմի Ումբակի բանտ տեղափոխելու որոշումը։ Սամադովը մեկ տարի ժամկետով Ումբակի բանտ էր տեղափոխվել 2025-ի հոկտեմբերին։

Ադրբեջանցի հետազոտող Բահրուզ Սամադովը «փորձել է ինքնասպանություն գործել բանտում»

Նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովայի խոսքով՝ նա առողջական լուրջ խնդիրներ ունի և տառապում է մի շարք հիվանդություններով։

Իր վերջին խոսքում Սամադովը հայտարարել է, որ ունի աչքի լուրջ խնդիրներ։ Նրա խոսքով՝ փորձագետը եզրակացրել է, որ փակ տարածքներում գտնվելը բացասաբար է ազդել առողջության վրա, այդ թվում՝ արագ վատթարացրել է տեսողությունը։

Սադիգովայի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում Սամադովը բազմիցս ենթարկվել է ճնշումների, այդ թվում՝ մեկուսարան տեղափոխվելու միջոցով։

Անկախ Toplum TV լրատվամիջոցը գրել է, որ իր ցուցմունքի ընթացքում Սամադովը ելույթը նվիրել է մահացած ակտիվիստներ Մեհման Գալանդարովի, Բայրամ Մամեդովի և Էլբայի Քարիմլիի հիշատակին։

Ընդդիմադիր ակտիվիստ Գալանդարովը ձերբակալվել էր 2017-ի փետրվարին՝ թմրանյութերի մեղադրանքով, և նույն տարվա ապրիլին ինքնասպան էր եղել Բաքվի նախնական կալանքի կենտրոնում։ Քարիմլին ձերբակալվել էր 2023-ի օգոստոսին՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրելուց հետո։ Նրա մարմինը հայտնաբերվել էր 2025-ի դեկտեմբերին N2 ուղղիչ հիմնարկում։ Մամեդովը, Գիյաս Իբրահիմովի հետ, 2016-ի մայիսին Ալիևի արձանի վրա գրաֆիտի էր արել և թմրանյութերի մեղադրանքով դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո նա տեղափոխվել էր Թուրքիա, որտեղ մահացել էր 2021-ի մայիսին՝ ընկերների և ընտանիքի մի մասի համար կասկածելի հանգամանքներում։

Սամադովը պնդել է, որ Գալանդարովն ու Քարիմլին բանտում հասցվել են ինքնասպանության եզրին, իսկ Մամեդովը խոշտանգումների հետևանքով ծանր սթրես է տարել։

«Ես Ադրբեջանի թշնամին չեմ», - հայտարարել է Սամադովը՝ պնդելով իր անմեղությունը և ասելով, որ ձերբակալվել է քաղաքական պատճառներով։

Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով․ «Կեցցե՛ խաղաղությունն ու ժողովրդավարությունը»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում